Похожее изображениеՀայաստանն ընտրել է արևային էներգետիկայի զարգացման ճանապարհը: Մեր երկրում արդեն իսկ սկիզբ է դրվել արևային պանելների արտադրությունը՝ հաշվի առնելով արևային էներգիայի օգտագործման կարևորությունը, այնպես էլ ժամանակակից աշխարհում արևային տեխնոլոգիաների նկատմամբ աճող պահանջարկը:

Հարկ է նշել, որ Հայաստանում կա արևային էներգետիկայի մասին տեղեկատվության պակաս: Բնակիչները իրազեկված չեն, թե էներգիայի արտադրության ինչ հնարավորություններ են ընձեռում արևային տեխնոլոգիաները: Ուստի բնակիչների իրազեկումը պատշաճ մակարդակով ապահովելու համար մարտի 10-ին Երևանում բացվել է արևային էներգիայի իրազեկման կենտրոն: Կենտրոնի գործունեությունը թույլ կտա խրախուսել արևային տեխնոլոգիաների կիրառումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել