«Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ պաշտոնական գրությամբ տեղեկացրել Է, որ անորակ դիզվառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներ, ներառյալ 2016 թվականին չեն արձանագրվել։ Ասել Է, թե ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունը հերքել Է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջերս ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմի օրերին տեխնիկան չի աշխատել անորակ վառելանյութի պատճառով։ Հատկանշական Է, որ վարչապետն իր այս հայտարարությունը կրկնել Էր նաև նախօրեին՝ Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ։ «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք Էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք։ Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէի աշխատեցնում»։ ՊՆ հերքումը հաջորդել էր այդ հայտարարությանը։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, թե ՊՆ-ն հերքում է իր հայտարարությունները, Կարեն Կարապետյանն ասաց. «Դե, հերքում են, դուք էլ նայեք իմ պատասխանը»։ Փաստորեն, ներիշխանական խուլ պայքարն, այնուամենայնիվ, ընթանում է»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել