Image result for turkey EUԹուրք-նիդերլանդական հարաբերությունների սառեցումը խոսում է ԵՄ-ում Թուրքիայի նկատմամբ առկա ներկայիս քաղաքական բացասական ընդհանուր դիրքորոշման մասին: Նիդեռլանդների հետ հարաբերությունների սրման հետևանքով Թուրքիայում ակտիվանում են հակաեվրոպական հասարակական տրամադրությունները, անցկացվում բողոքի երթեր` ուղեկցվելով բռնություններով:
Չի բացառվում, որ Թուրքիայում գտնվող եվրոպացիների նկատմամբ բռնությունների ալիքը դոմինոյի էֆեկտով խորացնի հակաթուրքական տրամադրությունները ոչ միայն Նիդերլանդներում, այլև տարածում գտնի եվրոպական մյուս երկրներում:
Հայտնի է, որ ԵՄ հասարակական տարբեր շերտերում աստիճանաբար ընդլայնվում են ազգայնական շարժումները` պայմանավորված դեպի ԵՄ ներգաղթյալների կանոնավոր հոսքերի հետ:
Հավանականություն կա, որ թուրք-նիդերլանդական հակասությունները մասամբ կարող են միավորել ԵՄ հասարակական-ազգայնական տրամադրությունները թուրքական վեկտորի ուղղությամբ:
Կարծում եմ՝ ԵՄ հայկական լոբբիստական խմբերն ու կազմակերպությունները նույնպես այստեղ անելիքներ ունեն: Նամանավանդ որ հակաթուրքական ալիքը կարող է տարածվել նաև Ադրբեջանի վրա, որը ԵՄ-ում ասոցիացվում է Թուրքիայի հետ:
Ի դեպ՝ հարցի առնչությամբ ուշագրավ է, որ Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում Ալիևին դիմավորել է երկրի գյուղատնտեսության նախարարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել