Ցավոք, նրանք, ովքեր փորձում են նիհարել, չնայած դիետայի և կենսակերպի փոփոխություններին՝ հաճախ չեն հասնում ցանկալի արդյունքի: Ի՞նչը կարող է պատճառ լինել:

Պատճառը կարող է մարսողական համակարգում լինել: Մարսողական խնդիրները, ինչպիսիք են՝ վատ գործող աղիները, ստամոքսի խանգարումը, փորկապությունը և այլն, համարվում են քաշի անհաջող կորստի գլխավոր մեղավորները, քանի որ խոչընդոտում են օրգանիզմից տոքսինների հեռացմանն, ինչպես հարկն է: Նորմալ պայմաններում արտաթորանք լինում է ուտելուց 1 կամ 2 ժամ անց կամ օրը 1 կամ 2 անգամ:

Եթե աղիների աշխատանքը ավելի քան 24 ժամ է տևում, դա կարող է որոշ դեղերի օգտագործման, ջրազրկման, մանրաթելերի և աղիների ֆլորայում բակտերիաների պակասի հետևանք լինել:

 

Քրոնիկական փորկապությունը վիճակ է, որը բնորոշվում է աղիները մաքրելու օրգանիզմի անկարողությամբ, ինչի հետևանքով կղանքը պնդանում է:

Ստամոքսաղիքային համակարգի առողջության պահպանումը որոշիչ նշանակություն ունի քաշի հաջող կորստի համար:

Այդ նպատակով կներկայացնենք թունազերծման համար աղցանի բաղադրատոմս, որը աղիներից կվերացնի կղանքը, օրգանիզմը կմաքրի տոքսիններից, կհագեցնի բջջանյութով և կկարգավորի pH-ը:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • Կաղամբ
  • Բազուկ
  • Գազար
  • Կիտրոնի հյութ
  • Ձիթապտղի յուղ
  • Համեմունքներ (ըստ ցանկության)

Պատրաստումը՝

1. Քերեք 1/3 կաղամբ, բազուկ և գազար, խառնեք դրանք:

2. Ցանկության դեպքում ըստ ձեր ընտրության համեմունքներ ավելացրեք, հետո մի քիչ կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել