Ինչպե՞ս հաջող ներարկում անել: Ներարկում անելիս պարտադիր է հիգիենայի տարրական կանոնների պահպանումը:

Անհրաժեշտ է պատրաստել դեղամիջոցը, ստերիլ ներարկիչ, սուր ծայր, որով բացվում է դեղանյութի տարան, բամբակ, սպիրտով անձեռոցիկներ կամ օղի:

Որպեսզի ներարկումը պակաս ցավոտ լինի, խորհուրդ է տրվում երկար, բարակ ասեղ օգտագործել:

Ինչպես ներարկում անել տնային պայմաններում

 

1. Օճառով լվա ձեռքերդ, թափահարիր տարան և կտրիր ծայրը: Դեղը լցրու ներարկիչի մեջ: Ներարկման մասը սրբիր սպիրտի մեջ թաթախված բամբակով:

2. Ներարկման տեղը ճիշտ որոշելու համար հետույքով երևակայական խաչ անցկացրու, որը այն 4 մասի կբաժանի: Ներարկումը պետք է անել վերին արտաքին քառակուսու մեջ:

3. Ներարկիչը վերցրու աջ ձեռքդ, հանիր ասեղի գլխիկը: Ձախ ձեռքով մի քիչ հավաքիր ներարկման ենթադրյալ հատվածի մաշկը:

Ասեղն արագ մտցրու՝ ուղղահայաց պահելով: Եթե շատ ես վախենում, կարող ես խորը ներշնչել:

4. Հիմա թուլացիր և հնարավորինս դանդաղ լցրու դեղը:

Ներարկիչը պետք է գրիչի պես բռնել՝ բութ մատով սեղմելով գլխիկը:

5. Դեղը ներարկելուց հետո ներարկման տեղը մերսիր սպիրտի մեջ թրջված բամբակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել