Եթե ձեզ զանգում են անծանոթ համարից ու հարցնում՝ «դու ինձ լսու՞մ ես», անիմջապես անջատեք հեռախոսը։

Ոստիկանությունը սմարթֆոն օգտագործողներին զգուշացնում է նոր խարդախության մասին։ Այն շատ պարզ է. ձեզ զանգում են անծանոթ համարից, հաճախ համարի կոդը համընկնում է ձեր բնակավայրի կոդի հետ կամ նման է լինում դրան։ Ձեզ հարնցում են՝ «Լսու՞մ ես ինձ»։ Բաժանորդները մեծամասամբ պատասխանում են՝ «Այո»։  Այդ ժամանակ նրանք ձայնագրում են ասված «հա»-ն ու օգտագործում են այն բանկային քարտի ձայնային հաստատման ժամանակ։

Ոստիկանությունը խորհուրդ է տալիս չպատասխանել անծանոթ համարներին

  1. Չտալ անձնական տեղեկություններ հեռախոսով
  2. Չհաստատել համարը հեռախոսով
  3. Չպատասխանել անծանոթ համարներից տրվող հարցերին հեռախոսով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել