Image result for ոստիկանությունArmenpress-ը գրում է.
 Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14­ին աշակերտների միջև վիճաբանությունը վերաճել է մեծահասակների միջև հաշիվներ մաքրելու և կիրառվել է ինքնաձիգ: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, վիճաբանող կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, որը միջադեպի մասնակիցները փորձել են վերցնել նրանից:
 Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում արձակվել է կրակոց: Երեք մարդ մարմնական վնասվածք է ստացել, մեկը՝ ոտքի հրազենային վնասվածք, մեկ մարդ՝ կտրող ծակող­գործիքով պատճառված վնասվածք, մեկ հոգի էլ ունի ձեռքի կոտրվածք:
 Երեք քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց: «Ոստիկանության ծառայողները կանխել են վիճաբանությունը, ինքնաձիգն առգրավված է: Կատարվում են համապատասխան միջոցառումները, իրավիճակը վերահսկվում է ոստիկանության ծառայողների կողմից: Կատարվում են համապատասխան միջոցառումներ»,­հայտնում են ոստիկանությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել