Aravot.am-ը գրում է.

Քիչ առաջ տեղեկացանք, որ Ջրառատում նորից կրքերը թեժացել են: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի կողմնակիցները նորից միջադեպ են ունեցել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների հետ: Մեզ հետ զրույցում ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ շուտով իրենց շտաբը հայտարարություն կտարածի: Մենք ճշտեցինք՝ նորից նույն մարդկանց միջե՞ւ է եղել կռիվը:

Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այո, նույն համակիրներն են, որոնց բերման էին ենթարկել նախորդ վիճաբանությունից հետո: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ եղել են կրակոցներ, իրենց համակիրներից կան վիրավորներ: Տեղափոխում են Էրեբունի հիվանդանոց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի հաղորդագրության համաձայն, այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել