1489851606Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ. հաղորդում է France Presse գործակալությունը:

«Տիկին Մերկել, ինչո՞ւ եք ահաբեկիչներին թաքցնում ձեր սեփական երկրում, ինչո՞ւ ինչ-որ բան չեք անում այդ կապակցությամբ»,- Էրդողանի խոսքը մեջբերել է գործակալությունը:

Թուրքիայի առաջնորդը Մերկելին նաև մեղադրել է այն բանի համար, որ նա անցել է Նիդերլանդների կողմն այն սկանդալից հետո, երբ օրեր առաջ Նիդերլանդների իշխանությունները թույլ չտվեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը մուտք գործի երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել