Картинки по запросу միհրան հակոբյանՀող տալ-չտալու, տարածք հանձնել-չհանձնելու դիսկուրսը ոչ միայն փակուղային է, այլև այլասերում է խնդրի էությունը: Ղարաբաղի հարցը տարածքային հարց չի եղել ու տարածքային հարց չէ: Ինչքան էլ Ադրբեջանն ու գիտակցաբար կամ անգիտակցաբար ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական շրջանակները փորձեն խնդրի էությունն այլասերել, միևնույն է, Արցախի հարցը մարդու իրավունքների, մարդու ազատ կամաարտահայտության խնդիրն է:

Սա է անկյունաքարը, սա է պատճառը, մնացածը հետևանքներ են: Պատճառահետևանքային խնդիրները հետուառաջ անելը եղել է ու կա Ադրբեջանի քաղաքականության հիմքը, այլ կերպ ասած` խնդիրը վերածել տարածքային հարցի և լուծումները փնտրել միջազգային իրավունքի «պետությունների տարածքային ամբողջականության» սկզբունքի համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել