Картинки по запросу ռոբերտ մելքոնյանՀրազդանի կիրճի Հաղթանակի կամրջից վերև ընկնող հատվածը՝ Ս.Սարգիս եկեղեցու և Փարաջանովի թանգարանի դիմաց, կորած է աղբի, աղտեղության, պոլիէթիլենային տոպրակների, պլաստիկե շշերի կույտերի մեջ:
Շուտով կսկսի զբոսաշրջության սեզոնը, Նովրուզի տոնի կապակցությամբ մայրաքաղաք կգան բազմաքանակ պարսիկներ, առաջիկայում ընտրությունների հետ կապված սպասվում է նաև մեծաթիվ դիտորդների այցելություն տարբեր երկրներից:
Իսկ այդ «հիասքանչ ու աննման» տեսարանը շատ լավ դիտվում է օդանավակայանից մայրաքաղաք մտնող Իսակովի պողոտայից…
Մեր քաղաքացիները՝ հնագույն մշակույթը ներկայացնող ազգի «արժանավոր» զավակները, նաև շրջապատի շենքերի բնակիչները պետք է ի վերջո հոգատար և սրտացավ լինեն մեր քաղաքամայր Երևանի հանդեպ… Գոնե սրբավայրերի, թանգարանների, այլ տեսարժան վայրերի նկատմամբ…
Ինձ թվում է՝ համապատասխան ծառայությունները պետք է արագ մի բան մտածեն…
Այդ հատվածը նաև շատ գեղեցիկ հանգստի գոտի կարելի է դարձնել, ընդ որում՝ նվազագույն միջոցներով՝ ծառուղիները վերականգնել, վերանորոգել, լուսավորել, նստարաններ, աղբամաններ տեղադրել: Վստահ եմ՝ այն կդառնա երևանցիների սիրած անկյուններից մեկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել