Картинки по запросу արևային էներգիաՆերկայումս աշխարհն անցնում է վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների կիրառմանը: Հատկապես զարգացած երկրներում հսկայական միջոցներ են տրամադրվում այլընտրանքային էներգիայի արտադրության համար: Այլընտրանքային էներգիայի արտադրությւան ծավալում հատկապես մեծ է արևային էներգիայի օգտագործման տեսակարար կշիռը: Արևային էներգիայի օգտագործման ոլորտը խթանելու նպատակով Չինաստանը ներկայումս կառուցում է 4 մլն արևային պանելներից կազմված ամենամեծ էլեկտրակայանը, որը զբաղեցնելու է 27 քառ կմ տարածք: Նախագծի իրականացման համար հատկացվել է 890 մլն դոլար:

Նախատեսվում է, որ այդ քանակությամբ պանելներն էներգիայով են ապահովելու 200 հազար բնակարանների: Չինաստանը նպատակ ունի դառնալու աշխարհում վերականգնող էներգիայի հիմնական մատակարարը: 2020թ-ին Չինաստանը նպատակ ունի արտադրելու 110 գիգավատ արևային էներգիա: Ինչ վերաբերում է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանը, ապա նշենք, որ մեր երկրում նույնպես նախատեսվում է ավելացնել արևային էներգիայի արտադրության ծավալները: Ավելին՝ Հայաստանում արդեն իսկ արտադրվում են ֆոտովոլտային պանելներ:

Այս ոլորտում նախատեսվում են մեծաքանակ ներդրումներ, գործադիրը հաստատել է ներդրումային ծրագիրը: Ինչպես տեսնում ենք, արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանում հեռանկարային ուղղություն է: Հարկավոր է համապատասխան քաղաքականություն իրականացնելու և համապատասխան օրենսդրական դաշտի միջոցով խթանել ոլորտի զարգացումը:

ՀԳ. Հեռու չէ այն օրը, երբ շենքերի մեծամասնության տանիքներին արևային պանելներ կտեղադրվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել