«2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոս, լուսաձայնային նռնակ նետող, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ծառայողական քննությունից հետո վերականգնվել են:
 
«ՀԺ»-ի տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ այդ բախումներից հետո Երանոսյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակ ուներ: Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրը աշխատում է որպես ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, կոչումով՝ գնդապետ:
 
Այդ դեպքերից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա լիազորությունները դադարեցվեցին: «ՀԺ»-ն Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո պարզել էր, որ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման՝ բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և  այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար: Այս կիրակի Երանոսյանները կրկին աչքի են ընկել»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել