Բաղադրիչներ
- Թխվածքային հիմքի համար՝
- ալյուր - 160գր
- շաքարավազ - 50գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2ճ/գդ
- աղ - 1/4թ/գդ
- կարագ - 120գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- ջուր - 1-2ճ/գդ (սառը)
- Կարամելային շերտի համար՝
- խտացրած կաթ - 1 բանկա (380-400գր)
- շաքարավազ - 100գր
- կարագ - 150գր
- աղ - 1/4թ/գդ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ կաթնային - 200գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500մլ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք թխվածքային հիմքը: Դրա համար բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, օսլան, շաքարավազը, աղը, կտրատված և լավ սառեցված կարագը: Լավ խառնում ենք զանգվածը, ավելացնում ձվի դեղնուցը և կրկին խառնում մինչև յուղոտ փշրանքանման զանգվածի առաջացումը: Անհրաժեշտության դեպքում կարելի է 1ճ/գդ ջուր ավելացնել:
- Ջեռոցի ձևամանի (24*26սմ) հատակին փռում ենք պերգամենտային թուղթ, ապա լցնում ստացված զանգվածը և գդալի օգնությամբ սեղմում այն ձևամանի հատակին:
Տեղափոխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց և թխում 20 րոպե: - Պատրաստում ենք կարամելը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում կարամելային շերտի համար նախատեսված բոլոր բաղադրիչները և տեղափոխում կաթսան միջին կրակի վրա: Խառնելով եփում ենք կարամելը կրակի վրա մինչև նրա պնդանալը, որի ճիշտ աստիճանը որոշում ենք կաթացնելով 1 կաթիլ կարամելային զանգված սառը ափսեի վրա: Կարամելը պետք է արագ սառչի և վերածվի փափուկ և նուրբ իրիսի:
Կարամելային զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ՝ թխվածքային շերտի վրա: Թողնում ենք կարամելը սառչի: - Ջնարակի պատրաստման համար շոկոլադը մանրացնում ենք, լցնում ամանի մեջ:
- Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, տեղափոխում կրակի վրա և եռացնում: Ապա տաք վիճակում լցնում ենք շոկոլադի վրա և խառնում մինչև միատարր հարթ ջնարակի ստացումը:
Ջնարակը լցնում ենք կարամելային շերտի վրա, հավասարեցնում նրա ամբողջ տարածքով և տեղափոխում սառնարան 2 ժամով:
Պատրաստի թխվածքաբլիթը կտրատում ենք քառակուսիներով և մատուցում:
Այս բաղադրատոմսով պատրաստված թխվածքաբլիթները ստացվում են անչափ համեղ և նուրբ: Փորձեք պատրաստել մեկ անգամ և, համոզված ենք, Դուք կցանկանաք պատրաստել այն նորից և նորից
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A9%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A1%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A9-%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%B8%D5%B6%D5%A5%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել