«ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախորդ շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ ԼՂ խնդրում տիրող իրավիճակը քննարկելուց հետո Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով այսօր մեկնելու է Մոսկվա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման ևս լինելու է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը:

Ըստ նախագահականի հաղորդագրության. «Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը»:

Ի դեպ, հատկանշական է այն փաստը, որ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա է մեկնելու նաև պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը. ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են այդ փաստը: Հաշվի առնելով ԼՂ խնդրում տիրող ակտիվությունը՝ Ս. Սարգսյանի հետ պաշտպանության նախարարի՝ Մոսկվա մեկնելն ուշագրավ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել