British Condoms ընկերությունը «խելացի» պահպանակ է շուկա հանել: Նորույթն անվանվել է i.Con:

Այն աշխատում է «խելացի» թևնոցի սկզբունքով, միայն թե գրանցում է ոչ թե սպորտային կյանքը, այլ սեքսուալ:

Խելացի պահպանակն արձանագրում է սեռական կապերի տևողությունը, հաճախականությունը և թիվը, տարբեր ժամանակներում ընդունված տարբեր կեցվածքների թիվը, ներհրումների քանակը և միջին արագությունը սեռական ակտի ժամանակ, ակտվ առնանդամի շրջագիծը, սեքսի ժամանակ այրված կալորիաների քանակը:

   

Ըստ էության՝ i.Con-ը ոչ թե պահպանակ է, այլ հատուկ ռետինե օղակ, որը դրա վրա է դրվում: Այն պատրաստված է էլաստիկ ռետինե օղակից, որի մեջ փոքրի տվիչներ կան:

Սեքսի մասին բոլոր տվյալները i.Con-ը Bluetooth-ով փոխանցում է հեռախոսի հատուկ հավելվածին:

Դա հնարավորություն է տալիս պահպանել տեղեկությունը և հետևել սեքսուալ հարաբերությունների դինամիկային:

i.Con-ի հեղինակները վստահեցնում են, որ իրենց արտադրանքն աննկատ է օգտագործելիս:

Գաջետը վերալիցքավորում է microUSB պորտով, մեկ լիցքավորումը բավարար է 8 ժամվա ակտիվ օգտագործման համար:

«Խելացի» պահպանակը մոտ 75 դոլար արժե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել