Image result for турция нидерландыԹուրք-հոլանդական հարաբերությունները շարունակում են կտրուկ գահավիժումը: Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ Թուրքիան արգելել է, որ Անկարայում հավատարմագրված Հոլանդիայի դեսպանը հետ վերադառնա Թուրքիա:
Հիշեցնեմ, որ մինչ թուրք-հոլանդական հարաբերությունների վատթարացումը Թուրքիայում Հոլանդիայի դեսպանը գործնական պատճառներով հետ էր վերադարձել հայրենիք: Իսկ հիմա, երբ նա ցանկանում է վերադառնալ Անկարա և անցնել գործի, թուրքական իշխանությունները նրան արգելում են: Այսինքն՝ Էրդողանի վարչակարգը persona non grata է հայտարարում Թուրքիայում Հոլանդիայի դեսպանին:
Անկարայի այս անտրամաբանական քայլը Քուրթուլմուշը բացատրում է նրանով, որ հոլանդական իշխանությունները մի քանի օր առաջ մերժել են թուրք նախարարներին ժամանել Նիդերլանդներ և զբաղվել ներթուրքական հարցերով:
Ի դեպ՝ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, մեկնաբանելով Թուրքիայի բռնապետ Էրդողանի այն արտահայտությունը, որ Գերմանիան, բացի ֆաշիստական երկիր լինելուց, նաև օգնում է ահաբեկիչներին, ասել է. «Կանցլերը մտադրություններ չունի մասնակցելու այս սադրիչ խաղերին: Այդ մեղադրանքները, անշուշտ, անհեթեթություն են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել