«Ո´չ մի սանտիմետր հող չի զիջվելու». ՀՅԴ թեկնածուAravot.am-ը գրում է.
 Ինչպես հայտնի է ՝ 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ մարդու իրավունքներին, կոռուպցիային, արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող 64 հարցեր են մշակել ու ուղարկել խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի պարզեն նրանց դիրքորոշումը։ Հարցերից մեկը վերաբերում է տարածքներ զիջելուն։
 «Պատրա՞ստ եք կատարել նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող, պայմանականորեն «անվտանգության գոտի» կոչվող տարածքներից զիջումներ՝ Ղարաբաղյան հարցում խաղաղություն հաստատելու դիմաց»,- ձևակերպված է հարցաշարում։

Հ/կ-ները քաղաքական ուժերից նաև հետաքրքրվել են, թե ունե՞նք մենք անմշակ, անպետք հողեր։

Հիշեցնենք, որ խոսքը 800 հեկտար կորցրած հողակտորի մասին է, որը ՀՀԿ վերնախավը բնութագրել էր որպես «ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող ամայի տարածք»։

Aravot.am-ը այս հարցերը ուղղեց Թավշուտի նախկին գյուղապետ, ՀՅԴ վարկանիշային թեկնածու Սուրեն Սարգսյանին, որն, ի դեպ, ծառայել է Արցախում, մասնակցել ապրիլյան պատերազմին։ Մենք ունե՞նք «անպետք հողեր», այս հարցը լսելով՝ Սուրեն Սարգսյանն ասաց․ « Ո´չ, ո´չ, միանշանակ ո´չ ու ո´չ, Հայաստանը չունի անպետք, ինչպես նաև զիջելու հողեր․․․Գիտեք, այդ օրերին առանձին մարդիկ էլ չճշգրտված լուրեր էին տարածում՝ արհեստական լարելով վիճակը։ Մի օրինակ բերեմ, մենք Թալիշում կանգնած ենք եղել՝ ամենաբարձունքում, Երևանից մեկը եկավ, թե Սուրեն, գիտես, էսքան հողատարածք է մնացել, ֆեյսբուքով են կարդացել, ասացի՝ ցույց տուր հա՞, մենք Թալիշում կանգնած, չգիտե՞նք, չգիտես ով ինչ է տարածել, թե էսքան հող ենք կորցրել։ Մենք չունենք անպետք հող, ու այդ տարածքում չենք թողել թշնամուն ոչ մի թիզ հող․․․ Արցախյան հարցի լուծումը մեր ժողովուրդն արդեն ցույց տվեց, Աստված մի արասցե նման խնդիր առաջանալուն պես մեր ամբողջ ժողովուրդը բռունցքված կանգնելու է, և թշնամին դա հոյակապ գիտի։ Ո՛չ մի թիզ, ո՛չ մի սանտիմետր հող չի զիջվելու, մեր զինվորի արյունն է էնտեղ թափված, մեր ազատամարտիկի արյունն է թափված, մենք ոչ մի թափված արյուն գերի չպիտի թողնենք։

Թշնամին իր զինվորների հետ վերաբերում է որպես կենդանու, դրա համար էլ չեն ափսոսում իրենց զինվորին։ Իմ համոզմունքն է, որ վարձու մարդիկ են իրենց զինվորները, դրա համար նույնիսկ զոհերի թիվը չեն գրանցում, վերջին դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ մեծ թվով զոհեր են տվել, գրանցել են լրիվ ուրիշ չափ։ Ես թույլ կտամ ինձ ասելու՝ այնպիսի կենդանի է թշնամին, որ իր զոհի դիակը թողած, փախուստի կդիմի։ Մարդիկ, որ հասկանան, թե ինչպես է վերաբերում իրենց հետ իրենց պետությունը, իշխանությունները, իրենց ներսից պիտի սկսվի պատերազմը։ Ես համոզված եմ, որ իրենց ներսում՝ Ադրբեջանում այդ պատերազմը կսկսվի, որովհետև իրենք իրենց զինվորի հետ, նորից եմ կրկնում, վերաբերում են որպես կենդանու։ Իրենք իրենց ուժերին բացարձակ չեն ափսոսում, վերջին պատերազմն այդպես ցույց տվեց։ Ադրբեջանը շատ մեծ փողեր է ծախսում ոչ միայն զենք գնելու, այլ վարձկանների վրա, խոսակցություններ կային, որ իրենք չեն ուզում վճարել վարձկաններին, նույնիսկ իրենք են խփում նրանց»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել