Երեկ՝ մարտի 12-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արտենի գյուղի Բաղրամյան փողոցի 4 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված շենքի բակում նույն շենքի բնակիչ, 28-ամյա Գարիկ Մալխասյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան ծեծի են ենթարկել համագյուղացիներ՝ եղբայրներ։
Արդեն առավոտյան Թալինի ոստիկանները պարզել են, որ ծեծողները հանդիսանում են նույն գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Հովհաննես Եղոյանը ր 28-ամյա Հակոբ Եղոյանը, ովքեր հայտնաբերվել են գյուղում և բերման ենթարկվել Թալինի ոստիկանություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2017/03/13/1061398/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել