Картинки по запросу հհկ քարոզարշավՀՀԿ քարոզչական արշավը ոչ մի կերպ գրավիչ չես անվանի, սակայն երևի թե դոզան կբավականացնի ընտրություններում հաջողության հասնելու համար։ Ըստ էության՝ կուսակցության փոփոխված կազմն իր առջև դրված առաջանդրանքները կարողանում է կատարել՝ մասնավորապես Կարեն Կարապետյանի գործոնը հաշվի առնելով։ Վարչապետը դեռ լիովին չի ըմբռնել հայաստանյան քաղաքականության նրբությունները, սակայն եղածն էլ բավական է հանրության շրջանում դրական կերպար ստեղծելու համար։ Իհարկե, դեպրեսիվ հանրության համար Կարեն Կարապետյանը, ավելի ճիշտ՝ նրա քաղաքական կերպարը, կարող է դրական ազդեցություն ունենալ, իսկ եթե դրա հետ մեկտեղ վարչապետը կարողանա նաև դրական փոփոխություններ բերել մարդկանց առօրյա կյանքում, ապա կարելի է ասել՝ նա կդառնա համար մեկ քաղաքական գործիչը Հայաստանում։ Այս պահին դեռևս ոչ, քանի որ դրա համար բավականաչափ ջանք վարչապետը դեռ չի գործադրել։ Ինչ մնում է ՀՀԿ մյուս թեկնածուներին, Արփինե Հովհաննիսյանին ու Վիգեն Սարգսյանին, ապա վերջիններս կարծես թե այս տրիոյի մեջ ավելի շատ ածանցում են Կարապետյանին։ Արփինե Հովհաննիսյանը հսկայական պրոգրես է գրանցել նախևառաջ սեփական խոսքի, մանսագիտական ունակությունների ու որպես երիտաարդ կին քաղաքական գործչի կերպարի շրջանակներում։ ՀՀԿ-ի սերնդափոխության ներկուսակցական բախումների ու կատակլիզմների արդյունքում նա կարողացավ իր պաշտոնը ոչ միայն պաշտպանել, այլև որակական այլ մակարդակ ցուցաբերել արդեն նոր կառավարության աշխատանքների կատարման ժամանակ։ Թերագնահատել այս ամենը, կարծում ենք, սխալ կլինի։ Դե իսկ Վիգեն Սարգսյանն իր քաղաքական ակտիվ գործունեությունը սկսեց մինչև ընտրությունները։ 1000 դրամների հետ կապված ծրագիրը արդեն իսկ սկսել է կյանքի կոչվել, ու սա առաջին լուրջ քայլն է նրա՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Քարոզարշավի մեխը Սարգսյանը չէ, սակայն սա ևս մեկ առիթ է նրա համար՝ դրսևորվելու արդեն որպես քաղաքական գործոն։ Այնպես որ, ընտրություններից հետո շատ հնարավոր է, որ մենք արթնանանք բոլորովին այլ Հայաստանում։ Անշուշտ, վերջին տողը մի քիչ կատակի ժանրից էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել