Картинки по запросу նաիրա զոհրաբյանԶանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, համաձայն որի՝ կասկածի տակ է դրվում ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը: Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, համաձայն որի՝ կասկածի տակ է դրվում ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը: Մասնավորապես՝ հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Պարզվում է՝ մեր երկրում կա 2 մլն 567 հազար ընտրող: Ժողովուրդ ջան, էս երկրում էդքան մարդ կա՞ ապրող: Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թիվը ներկայացվում է մի քանի հազարով ավելի: Ստացվում է՝ Հայաստանում մի քանի հազար մարդ ծնվել է միանգամից 18 տարեկա՞ն»,- հարց է բարձրացնում թեկնածուն:
Ընտրողների ռեգիստրի ձևավորման և դրա հիման վրա ընտրողների ցուցակները կազմելու իրավական հիմքերի և ընթացակարգի մասով ՀՀ ոստիկանությունը բազմիցս տվել է պաշտոնական պարզաբանում, համաձայն որի՝ նշվածի համար հիմք է ընդունվում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները: Եթե անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեում, նրա տվյալներն ընդգրկվում են ընտրողների ցուցակում:
Ինչ վերաբերում է ընտրողների թվի աճին, այդ կապակցությամբ նույնպես ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ: Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թվի տարբերությունը որոշվում է ոչ թե նոր ծնված անձանց քանակով, այլ դրանից հետո 18 տարին լրացող անձանց քանակով և մի շարք այլ գործոններով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել