Картинки по запросу Drone KillerԹուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող Drone Killer համակարգ։ Այդ համակարգն էլեկտրամագնիսական խոչընդոտներ է առաջացնում, փոխանցում է Trend-ը։
Դա Harp Arge ընկերության առաջին փորձն է իր արտադրանքն Ադրբեջան արտահանելու առումով։
Drone Killer համակարգը օգտագործում է 2,4 հերց և 5,8 հերց հաճախականությամբ ալիքներ, որպեսզի խախտի անօդաչուի կապը կառավարման կենտրոնի հետ, ինչպես նաև ապակողմնորոշի GPS համակարգը։

Այդ համակարգն օգտագործում են Թուրքիայի զինված ուժերը, հետախուզությունն ու այլ ուժային կառույցները։
Ադրբեջանը ցանկանում է «կուրացնել» հայկական ուժերին`սահմանափակելով ԼՂՀ ՊԲ անօդաչու հետախուզական սարքերի կիրառությունը ադրբեջանական զորքերի շարժը ֆիքսելու, խրամատների, դիրքերի և այլ տվյալներ ստանալու հնարավորությունները։ Ադրբեջանն ինքը լայնորեն կիրառել և կիրառելու է անօդաչուներ, իսկ այս և այլ տեսակի զենքերի օգնությամբ փորձելու է հայկական ուժերի օդային, ավիացիոն հետախուզության հնարավորությունները նվազեցնել, Ադրբեջանի օդային տարածքում հայկական անօդաչուներ հայտնաբերելու պարագայում դրանք խոցել` հասցնելով նյութական վնաս։

Այսօր նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանում 2017թ.-ին նախատեսվում է սկսել երկու նոր տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանում սկսել են արտադրել «Zerbe» անօդաչուներ, իսկ այս տարի նախատեսվում է սկսել երկու նոր անօդաչուների արտադրություն։

Չմոռանանք, որ նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։

Ադրբեջանը, քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը. Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու թե մարդկային`օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից, ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։
ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։

Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե′ կործանիչ ավիացիան, թե′ մարդկային գործոնը բացառել. կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստին, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե′ ռազմական, թե′ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե՛ հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։

Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլուր` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել