1Araratnews.am-ը գրում է.

Քաշի նվազում, տեսողության լավացում, ամուր ոսկորներ և ատամներ` այս ամենը և ոչ միայն: Եթե ձեր նախաճաշի մեջ ամեն օր ընդգրկեք 3 հավկիթ, դա կամրապնդի առողջությունը և կապահովի պաշտպանություն մի շարք հիվանդություններից: Հավկիթն իրոք հրաշալի մթերք է:

Ձեզ ենք ներկայացնում 9 ծանրակշիռ փաստարկ հօգուտ ձեր սննդի օրաբաժնում այս մթերքի:

1. Խոլեստերի՞ն

Հավկիթի օգուտի ու վնասի մասին հաճախակի վեճերը բացատրվում են այս մթերքի մեջ խոլեստերինի առկայությամբ: Սակայն այն պարունակում է ընդամենը 180-186 մգ լիպիդներ (ճարպեր), այն դեպքում, երբ լյարդն ամեն օր արտադրում է 1000-2000 մգ խոլեստերին: Հավկիթը կարող է փաստորեն փոխարինել վնասակար խոլեստերինը առողջով: Բացի այդ, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը խոչընդոտում է հավկիթում պարունակվող լեցիտինը:

2. Ոսկրային հյուսվածքի և ատամների ամրապնդում

Հավկիթի բաղադրության մեջ մտնում է D վիտամինը, որն անհրաժեշտ է օրգանիզմի կողմից կալցիումը յուրացնելու և ոսկրերի ու ատամների առողջությանը աջակցելու համար: Հավկիթի դեղնուցը այն սակավաթիվ սննդամթերքներից է, որն այս վիտամինի բնական աղբյուր է:

3. Էներգետիկ արժեքը

Սննդաբանները խորհուրդ են տալիս ամեն օր հավկիթ օգտագործել, և դա անհիմն չէ: Սննդանյութերը և ամինաթթուները աջակցում են օրգանիզմի կենսագործունեության կարևոր ֆունկցիաներին: Այս «արևային» մթերքի անփոխարինելի օգուտը նրա էներգետիկ արժեքն է, որի կարիքն ունեն ակտիվ կյանք վարող բոլոր մարդիկ:

4. Վիտամինների և հանքային նյութերի գանձարան

Հավկիթի օգուտը բացատրվում է նրա մեջ մարդուն անհրաժեշտ վիտամինների առկայությամբ, ինչպիսիք են` A, D, E, B3, B6, B12 վիտամինները, ֆոլաթթուն, խոլինը, ինչպես նաև հանքային նյութեր և միկրոտարրեր` յոդ, ցինկ, կալցիում, մագնեզիում, երկաթ և ֆոսֆոր: Օրինակ` սելեն միկրոտարրն աջակցում է իմունային համակարգի և վահանագեղձի ֆունկցիային:

5. Սլացիկ կազմվածք

Հավկիթը ցածրկալորիական մթերք է: Լեցիտինի և խոլինի շնորհիվ` հավկիթը նպաստում է օրգանիզմից ճարպերը և խոլեստերինը դուրս բերելուն, ինչը կարևոր է իր կազմվածքի մասին հոգ տանող մարդկանց համար: Հավկիթից ստացվող պրոտեինի բարձր մակարդակը հնարավորություն է տալիս երկար իրեն կուշտ զգալ և այդկերպ նպաստում է նորմալ քաշի պահպանմանը:

6. Հիանալի նախաճաշ
Ամերիկայի սննդի քոլեջի տվյալներով` նախաճաշին հավկիթ ուտելը կարող է կրճատել ամեն օր օգտագործվող ոչ պիտանի սննդամթերքի ընդունումը:

Առավոտյան ձվածեղն արագացնում է նիհարելը և թույլ տալիս օրվա ընթացքում էներգիան պահպանել օպտիմալ մակարդակի վրա:

7. Աջակցություն տեսողությանը և ամրապնդում

Հավկիթի դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ լյուտեին և զեաքսանտին, որն անհրաժեշտ է նորմալ տեսողության պահպանման համար, ինչպես նաև նրանք կանխարգելում են կատարակտի առաջացումը: Հավկիթը հարուստ է նաև А վիտամինով, որի պակասն առաջացնում է հավկուրություն:

8. Սպիտակուց

Հավկիթը նախևառաջ սպիտակուցի բնական աղբյուր է, ինչն այն փաստորեն անփոխարինելի սննդամթերք է դարձնում մեզնից յուրաքանչյուրի համար: Սպիտակուցը շատ կարևոր է նիհարելու, մկանները ձևավորելու, հիպերտոնիայի վերահսկման և ոսկորների առողջության համար: 1 մեծ հավկիթը պարունակում է 6 գ սպիտակուց: Իսկ 3 հավկիթում սպիտակուցի քանակությունը համարժեք է մսի մեկ չափաբաժնի:

9. Օգնական սրտի աշխատանքում, անփոխարինելի է հղիության ժամանակ

Ժամանակակից գիտնականների անցկացրած ուսումնասիրություններից պարզվել է, որ հավկիթ օգտագործելն օգնում է ազատվելու սրտանոթային հիվանդություններից: Հավկիթում պարունակվող ֆոլաթթուն նպաստում է արյունաստեղծման համակարգի բնականոն աշխատանքին և հղիության ժսմանակ պտղի ճիշտ զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել