Картинки по запросу секущиеся волосы по всей длинеՄազերի ճյուղավորման խնդրի առջև կանգնում են շատերը: Իսկ ո՞րն է դրա պատճառը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ...

Մազերի ճյուղավորման պատճառներից են եղանակային պայմանները՝ քամի, փոշի, արև, փոթորիկ. այս ամենը բացասական ազդեցություն է ունենում մազերի վրա:

Մեկ այլ պատճառներից է մազերի անհավասարաչափ սնուցումը: Հենց այս պատճառով էլ երկար մազերն են հաճախ կանգնում այս խնդրի առջև:

Երրորդ պատճառը մազերի ոչ ճիշտ հարդարումն է: Օրինակ` մազերը լվանալու սխալ միջոցները, սխալ ընտրված սանրը, ֆենը և այլն:

Ինչպես բուժել ճյուղավորված մազերը

Դժբախտաբար, հաճախ անհնար է ազատվել ճյուղավորված մազերից: Եթե խնդիրը նոր է, ապա դժվար չէ դիմել վարսահարդարին և ազատվել մի քանի սմ երկարությունից: Վարսահարդարները հաճախ այդ դեպքում օգտագործում են տաք մկրատ: Սակայն ճյուղավորված մազերի դեմ անհնար կլինի պայքարել, եթե չփոխեք ապրելակերպը: Ավելի արդյունավետ բուժում ստանալու համար անհրաժեշտ է հետևել ճիշտ սննդակարգին: Մազերին անհրաժեշտ են վիտամիններ` յոդ, ցինկ, այդ պատճառով էլ փորձեք օգտագործել ավելի շատ բանջարեղեն, միրգ և հավելյալ վիտամիններ:

Վերանայեք մազերի հարդարման պարագաները: Այսօր գրեթե բոլոր շամպուն արտադրողները ստեղծել են տեսակներ հենց ճյուղավորված վարսերի համար, օգտվեք դրանցից: Փորձեք չօգտագործել միջոցներ, որոնք իրենց մեջ պարունակում են սպիրտ, քանի որ այն ունի չորացնելու հատկություն:

Եթե դուք ամեն օր լաք եք օգտագործում, ապա վարսերը ևս լվացեք ամեն օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել