1486158074Araratnews.am-ը գրում է.

Նիդերլանդների վարչապետ-նախարար Մարկ Ռյուտեն հրաժարվել է կառավարության անունից ներողություն խնդրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը երկիր մուտք գործելու թույլտվություն չտալու համար. հաղորդում է France Presse գործակալությունը:

«Խոսք անգամ չի կարող լինել ներողություն խնդրելու մասին, նրանք պետք է ներողություն խնդրեն այն բանի համար, ինչ արել են նախօրեին»,- ասել է Ռյուտեն:

Չավուշօղլուն մտադիր էր քարոզչական հանդիպում անցկացնել թուրք քաղաքացիների հետ՝ Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված հանրահավաքի կապակցությամբ:

Ավելի վաղ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է պետք է ներողություն խնդրի՝ հոլանդացիներին նացիստների հետ համեմատելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել