keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

«Մեր գործի մեջ փող էլ չկա, բայց իրար ուտում են». Հարություն Մովսիսյան

visibility 3260 commentմեկնաբանել
Armlur.am-ը գրում է.
«Ժողովուրդ»-ը զրուցակել է դերասան Հարություն Մովսիսյանւ հետ:
««Կտոր մը երկինք»-ից հետո զգացի, թե ինչ բան է մեծ պոպուլյարությունը» Երբ թատերական ինստիտուտում խաղացի իմ ավարտական ներկայացման մեջ` Գոգոլի «Ռեւիզորում» (Խլեստյակով), արդեն ճանաչում էի վայելում ժողովրդի կողմից, բայց 1980 թվականին` «Կտոր մը երկինք» ֆիլմի պրեմիերայից հետո, ես զգացի, թե ինչ բան է մեծ պոպուլյարությունը, եւ այդ երեւույթն ինձ համար դարձավ սովորական: Նույնիսկ Մոսկվայում ինձ մոտենում էին, ասում էին. «Դուք հրաշալի եք խաղացել «Пощечина» ֆիլմում: Զավեշտալին գիտե՞ք որն էր. ես չգիտեի, որ «Կտոր մը երկինք» ֆիլմի անունը «Пощечина» են թարգմանել, ասում էի.
«Կներեք, ես իսկապես դերասան եմ, բայց դուք, հավանաբար, ինձ շփոթել եք մեկ ուրիշի հետ, ես այդ անունով ֆիլմում չեմ խաղացել» (ծիծաղում է): Ինձ առաջարկում էին տանել, ռեստորանում պատիվ տալ, հրաժարվում էի, ասում էի. «Ես ուրիշի անվան տակ ուրիշի հացը չեմ ուտի»:
Հետո իմացա, որ ի՞նչ ուրիշ մարդ, էդ մարդիկ իսկապես ինձ էին ուզում պատիվ անել (ծիծաղում է):
Սիրում է նույնիսկ թշնամիներին
Մեր ոլորտում նախանձություն եմ նկատում: Էդ նախանձներն էլ, էդ անշնորհքները այնքան միասնական են, այնքան շուտ են ընկերանում: Երբեք չեմ տեսել, որ տաղանդավորներն այդպես միասնական լինեն: Ո՞նց է այդպես պատահում: Բայց ես բոլորին սիրում եմ, փաթաթվում եմ նույնիսկ իմ թշնամիներին: Նրանք ապշած ինձ են նայում, մտածում են.
«Մի՞թե չի հասկացել, որ իրեն ատում եմ»:
Բայց ես ուզում եմ այդ մարդիկ հասկանան, որ ես ո՛չ մտադրվել եմ, ո՛չ էլ կարող եմ իրենց վնասել: Հիմա մեղավո՞ր եմ, որ իրենցից տաղանդավոր եմ: Դրա համար պետք է ինձ սպանեն, ոչնչացնեն, իմ հետեւից չարախոսե՞ն: Ախր, մեր գործի մեջ փող էլ չկա, բայց իրար ուտում են, գոնե մեջը փող լիներ, ասեի` հա: «Լավ դեր խաղալու պուճուր հաճույքից էլ են զրկում» Հանրային մարդ լինելու ամենադժվար կողմը համեստություն դրսեւորելն ու հանգստություն պահպանելն է ցանկացած իրավիճակում:
Նորմալ երկրներում դերասանները կամ այլ մասնագիտություն ունեցող անձինք, եթե իրենց ոլորտի ինչ-որ խնդրից դժգոհ են լինում, բունտ են անում, բողոքի ալիք է բարձրանում: Բայց մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պետք է գլուխդ կախես, քո գործն անես: Ես վախենում եմ այն մարդկանցից, որոնք իմ ազգի հետ կապ չունեն:
Նրանց բացարձակ ձեռնտու չէ բարձր մշակույթ ունենալը: Մարդուն լավ դեր խաղալու պուճուր հաճույքից էլ են զրկում: Ինձ ինչ դեր կտան, կխաղամ, այդքան բան: Ի՞նչ անեմ, ես ի՞նչ կարող եմ անել: Ես դերասան եմ: Ուրիշ բան, որ քաղաքական գործիչ լինեի, կարողանայի իրավիճակ փոխել: Գուցե սխալվում եմ, չգիտեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել