Image result for putin erdoganՕրերս կայացած Էրդողան-Պուտին հանդիպմանը թուրքական կողմը հանդես է եկել Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան տնտեսական ու քաղաքական ձևաչափի ձևավորման մասին առաջարկությամբ, որի առնչությամբ նշեմ երկու կարևոր նկատառում: Ի սկզբանե անհրաժեշտ է ևս մեկ անգամ հաստատել, որ, դատելով տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների ներկայիս տրամաբանությունից, նման ձևաչափի ստեղծումը ոչ միայն անիրատեսական է, այլև կան սկզբունքային և ռազմավարական հակասություններ ձևաչափի ձևավորման համատեքստում: Խոսքը վերաբերում է նրան, որ ցանկացած տնտեսական կամ քաղաքական համագործակցության ձևաչափ Ռուսաստանը դիտարկում է գլխավորապես ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում: ԵՏՄ ձևաչափի հետ որևէ կերպ համագործակցման առումով թե՛ Անկարայի, և թե՛ Բաքվի քաղաքական օրակարգում այսօր առհասարակ նման խնդիր դրված չէ: Ավելին՝ ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման ու զարգացման հարցը սկզբունքորեն հակասում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, քանի որ վերջինս փորձում է եվրասիական տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը:
Նշենք նաև, որ ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի մասնակցությունն ու այդ մասնակցության առանցքային քաղաքական նշանակությունը այդ իսկ ինտեգրման ձևաչափի զարգացման գործում, մյուս կողմից՝ դուրս է թողնում թուրք-ադրբեջանական տանդեմը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներից:
Այստեղ հարկավոր է նշել նաև հարցի ռազմաքաղաքական կողմը, այն է` Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը ուղիղ կերպով հակադիր են ՀԱՊԿ տարածաշրջանային ռազմավարությանը: Վերջում հավելեմ, որ Պուտինը գրեթե չի արձագանքել Էրդողանի հնչեցրած այդ առաջարկությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել