Image result for австрийский аншлюсՊատմության մեջ այս օրը՝ 1938թ. մարտի 13-ին, տեղի ունեցավ Ավստրիայի «Անշլյուսը»: Դեռևս Մարտի 12-ի առավոտյան գերմանական զորքերը «Օտտո» գործողության շրջանակներում մտան Ավստրիա, սկսվեց երկրի օկուպացիան: Որոշումը կայացվել էր մարտի 10-ին, քանի որ Հիտլերը վախենում էր, որ Ավստրիայում նախատեսված հանրաքվեի ընթացքում բնակչությունը «ոչ» կասի միացմանը: Արդեն մարտի 12-ին՝ զորքերի ներխուժումից հետո, Հիտլերն Վիլհեմ Կեյտելի հետ Ավստրիա ժամանեց: Մարտի 13-ին հրապարակվեց «Ավստրիայի Գերմանական կայսրության հետ միավորման» որոշումը, որով և ավարտվեց գործընթացը: Հետագա oրերին ելույթ ունենալով Հաբսբուրգյան պալատից՝ Հիտլերը, դիմելով հավաքված ժողովրդին, հայտարարեց ավստրիական «Անշլյուսի» մասին: Վերադառնալով Գերմանիա՝ Հիտլերը Ռեյխստագում ունեցավ իր հայտնի ելույթը, որում կրկին հայտարարեց Ավստրիայի Անշյուսի մասին և արժանացավ բուռն ծափողջույնների: Ավստրիան, որը 1918թ. Ավստրո-հունգարական կայսրության փլուզումից հետո գոյատևեց մոտ 20 տարի, դարձավ նացիստների առաջին զոհը:

Հ.Գ Արևմուտքը սա մարսեց: Հետագայում էլ տեղի ունեցավ Մյունխեն 1938-ը, երբ հերթական անգամ բավարարվեց Հիտլերի ախորժակը: Նմանատիպ պահվածքի համար Արևմուտքը ստացավ պատերազմ: Այսօր էլ կա մեկը, ով, իրեն Հիտլեր պատկերացնելով, հարևան երկրների տարածքներ է անեքսիայի ենթարկում և մեծ հաշվով՝ Արևմուտքից հատկապես այժմ բավարար հակազդեցություն չի ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել