Картинки по запросу հարություն մնացականյանՔաղաքական դաշտի երիտասարդության մասին մի ակնարկ եմ ուզում անել, հուսով եմ՝ շատ չեք քարկոծի։
Երեկ Սամվել Մարտիրոսյանը մի միտք հայտնեց, որը, քանի օր էր, գլխումս պտտվում էր ու չէի արտահայտվում։
Ժողովուրդ, շատ ցավալի է, բայց այսօր ամենապոզիտիվ, ամենադրական, ամենահամարձակ, ամենաժպտերես երիտասարդ քաղաքական գործիչը, բանից պարզվում է, մեր վարչապետն է։ Ամբողջ քաղաքական դաշտում չունենք խարիզմատիկ, համարձակ, ժպտերես, ճնշող մեծամասնության կողմից սիրված երիտասարդ քաղաքական գործիչ։
Չեմ տեսել առ այսօր մի երիտասարդ կուսակցականի, որը գոնե մեկ անգամ համարձակ կանգնած, ասած լինի, օրինակ, իր առաջնորդի հետ համամիտ չէ, տեսակետները չեն համընկնում, բայց քանի որ առաջնորդն այդպես է ասել՝ որպես կուսակցական նա պիտի այդ քայլն անի։ Այսինքն՝ այսօր հանրությունը չի տեսնում անկեղծ երիտասարդի, որը ցանկացած ժամանակ կարող է հակադրվել բոլորին` ունենալով իր տեսակետը։ Չկան ստեղծագործ առաջնորդ երիտասարդներ, որոնք երբևէ հանդես են եկել սեփական ինչ-որ համարձակ նախաձեռնությամբ, որոնք էությամբ լոկ կատարող չեն, էությամբ զինվորական չեն, այլ առաջնորդ են` դրական, թեկուզ մի երաժշտական գործիք նվագող, քաղաքականությունից դուրս ինչ-որ հետաքրքրություններ առաջացնող։ Հիմա կասեք, որ երբ նման քայլեր անեն, նրանց կվռնդեն կուսակցությունից, ես կպատասխանեմ, որ միանշանակ սուտ է։ 1999 թվականից ՀՀԿ-ի անդամատոմս ունեմ, ինձանից շատ ՀՀԿ քննադատող չի եղել, ինձանից շատ ՀՀԿ տեսակետներին հակադիր տեսակետ հայտնող չի եղել, բայց երբևէ ինձ չկանչեցին՝ ասեին հետ տուր անդամատոմսդ։ Սա նշանակում է, որ երիտկուսակցականների մեջ է խնդիրը, լուրջ մտածելու տեղիք ունեն, չի կարելի արդեն փոքր տարիքից երիտասարդ քաղաքական ու հասարակական գործիչը լինի նեգատիվ, չսիրված, ոչ կրեատիվ ու միայն հրաման կատարող` ծառայի հոգեբանությամբ։ Աշխատեք ձեզ վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել