Ինչ պետք չէ անել տղամարդուն բաժանության չհասցնելու համար:

Բաժանված կինը նշում է 5 հիմնական սխալ:

 Image result

 1. Փորձում եք նրան փոխել

Շատ կանայք բաց չեն թողնի ամուսնանալուց մի քանի տարի հետո տղամարդուն քննդատելու հնարավորությունը: Պետք չէ այդպես վարվել, աշխատեք զսպել ձեզ: Հիշեք՝ ինչու եք ընտրել այդ տղամարդուն: Հավանաբար ուշադրություն եք դարձրել նրա առավելություններին, իսկ թերությունների վրա աչք եք փակել:

Մի սպասեք, որ նա կփոխվի: Անշուշտ, երկու զուգընկերը հարաբերություններում պետք է զարգանան, բայց ո՞ւմ դուր կա քննադատությունը: Ձեզ նրա փոխարեն պատկերացրեք: Զսպեք ձեզ, երբ ուզում եք ասել, որ նա չափից շատ գարեջուր է խմում, հաճախ է համակարգչային խաղեր խաղում և շատ ժամանակ է անցկացնում ընկերների հետ: Ըստ ամենայնի՝ այդպես է եղել նաև հարաբերությունների սկզբում, բայց այն ժամանակ այդ ամենը ձեզ չէր նյարդայնացնում:

Ֆիքսվեք նրա դրական կողմերի վրա, ընդգծեք նրա արժանիքները և մի փորձեք փոխել հասուն մարդուն:

2. Դուք վերահսկում եք նրան

«Մեր բոլոր վեճերը տեղի են ունենում, որովհետև դու ամեն ինչ ճիշտ չես անում»:

Յուրաքանչյուր կին իր տղամարդուն նման բան ասել է: Այդպիսի բաները ոչ միայն հեռացնում են զուգընկերոջը, այլև ինչ-որ հակառակ բան անելու ցանկություն են առաջացնում: Ավելի շատ:

Մշտական վերահսկողությունը տղամարդուն ստիպում է ձեզնից թաքցնել այն, ինչը ձեզ դուր չի գալիս, թեկուզ դա անմեղ զբաղմունք է:

Կինը պետք է վստահի տղամարդուն: Ինքնավստահ եղեք, վստահեք նրան և ձեր հարաբերություններին: Հազվադեպ տղամարդկանց է դուր գալիս վերահսկիչ կինը:

3. Նրան բավականաչափ սեքս չեք տալիս

Որոշ կանայք հարաբերությունների մի քանի տարուց հետո սկսում են տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկել՝ նրան սեքսի հարցում մերժելով: Դա անում են նրանից նեղացած լինելու պատճառով կամ երբ բարոյական ցնցում են ապրում:

Այդպիսով նրանք իբր ուզում են ամուսնուն դաս տալ և բարձրացնել սեփական նշանակալիությունը նրա աչքում: Այդպես անել պետք չէ: Դա ոչ թե պարզապես զայրացնում է տղամարդուն, այլև աստիճանաբար հեռացնում է: Ավելի օգտակար կլինի հիշել՝ ինչով եք ձեր ամուսնուն գերել հարաբերությունների սկզբում:

4. Մոռացել եք ձեր մասին

Հաճախ այդպես լինում է երեխաների ծնվելու հետ: Կանայք մտածում են միայն երեխաների մասին, ովքեր շատ ժամանակ են պահանջում: Բայց պետք չէ մոռանալ ձեր մասին: Խնամված լինելը կարևոր է առաջին հերթին քեզ համար: Չէ՞ որ գեղեցիկ հագուստից և հաճելի պրոցեդուրաներից բարձրանում է տրամադրությունը, արտաքին տեսքն է լավանում:

5. Կանգնում եք նրա և նրա ընտանիքի միջև

Ամուսնուն նրա ընտանիքի մասին ոչ մի վատ բան չասեք: Նա այդ ընտանիքում է մեծացել, ընտանիքի անդամներն իր համար առաջին տեղում են: Որքան է տարօրինակ լինեն նրա հարազատները, նրան թույլ տվեք բոլորից ինքնուրույն գլուխ հանել: Եթե իրավիճակը կրիտիկական է, նա ինքն ամեն ինչ կհասկանա:

Մի վիճեք նրա ընտանիքի անդամերի հետ: Դա ձեզ պետք չէ: Հարգեք նրա մտերիմներին, համբերություն ունեցեք:

Եթե ձեզ համար դժվար է նրա հարազատների շրջապատում, նվազագույնի հասցրեք նրանց հետ հանդիպումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել