Ավստրալիայում լիճը վարդագույն երանգ է ստացել: Սա տեղի է ունեցել Մելբուռնում, որտեղ վերջին օրերին շոգ է, և տեղումներ չեն լինում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Լճի անսովոր գույնի պատճառը լճի հատակի ջրիմուռներն են, որոնք այդպիսի եղանակային պայմաններում կարմիր պիգմենտներ են արտազատում: Մասնագետների խոսքով՝ միաբջիջ ջրիմուռը կոչվում է Dunalliela, այն ամբողջովին բնական է: Լճի ջուրն անվնաս է առողջության համար, սակայն այնտեղ լողալ խորհուրդ չի տրվում հատակին մեծ քանակությամբ աղի և տիղմի առկայության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել