Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները Barometer.am-ը գրում է.

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում "Մանչեսթեր Յունայթեդը" հյուրընկալվել էր "Ռոստովին": Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:

"Մանչեսթեր Յունայթեդ"-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 67 րոպե և դարձել գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի ավագը ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել էր նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Տեսանյութում ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները "Ռոստովի" դեմ խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել