Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությունը միշտ եղել է և մնում է ՀՀ-տնտեսության կարևոր ճյուղերից մեկը: Այդ ամենը գիտակցելով՝ սույն ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր են ձեռնարկում նաև գործադիր մարմնում: Այս մասին փաստում է նաև գործադիրի՝ օրերս հաստատված որոշումը, որով ՀՀ կառավարությունը կշարունակի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու քաղաքականությունը: Ինչպես նշեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, անցկացված մրցույթում հաղթող են ճանաչվել 3 ընկերություն, որից մեկը, սակայն, հրաժարվել է, և հիմա պայմանագիր են կնքել «Տորգովի Դոմ Դոնսկոյ ագրոխիմ ցենտր» և «Բերրիություն ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:

Նախարարը նաև հավելեց, որ նախատեսված սուբսիդիաներից տնտեսվել է մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ: Գյուղոլորտի համար շատ կաևոր է նաև այն, որ հաստատեց նաև ՀՀ 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին որոշման նախագիծը: Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ տրամադրվելիք սերմերը ստուգվելու են համապատասխան լաբորատորիաներում, արդյունքները հրապարակվելու են: Այս ստուգումները շատ կարևոր են, քանի որ երբեմն սերմերի բերրիությունը չէր համապատասխանում նախապես նշվածին, ինչի արդյունքում էլ տուժում էր գյուղացին: Այս մասին խոսել էր նաև վարչապետը՝ պահանջելով ֆիոսել կողմերի պարտասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել