«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ եւ ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ: Հիշեցնենք` փետրվարի 26-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ ծեծի էր ենթարկել ՀՅԴ-ական համագյուղացուն այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր ընտրություններում դաշնակցության օգտին աշխատելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն` բացակայում է դիմողի բողոքը: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ ՀՅԴ-ականները, լինելով տուժող կողմ, այլեւս չեն ցանկանում խոսել միջադեպի մասին. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանք հրաժարվել են մեկնաբանել ոստիկանության որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել