Aravot.am-ը գրում է.
 Քրիստինե Պեպելյանին ներկայացնելու հարկ չկա. շոու-բիզնեսի այս ներկայացուցիչն ունի իր լսարանը, Հայաստանում ու արտասահմանում վարում է իսկապես բուռն համերգային գործունեություն, թողարկել է 5 CD: «Առավոտը» երգչուհու հետ հանդիպելու 2 առիթ ուներ՝ ինչպե՞ս է նշելու բեմական գործունեության 20-ամյակը եւ վերջերս կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջազ վոկալ ամբիոնի վարիչ Երվանդ Երզնկյանի մեզ հայտնած այն միտքը, թե Քրիստինե Պեպելյանը նաեւ հիանալի դասախոս է: Պարոն Երզնկյանը նշեց հատկապես Քրիստինե Պեպելյանի 1-2 ուսանողուհիների մասին, որոնց անուններն առաջիկայում հայտնի կդառնան երաժշտասեր հասարակությանը:
 «Կոնսերվատորիայում դասախոսելը համարում եմ իմ մեծ ձեռքբերումը: Հավանաբար Երվանդ Դավիդովիչը նկատի է ունեցել Աննա Թադեւոսյանին, որն արդեն հանդես է գալիս «Մալխաս» ջազ-ակումբում: Հավատացնում եմ՝ նման մասնագետի կարծիքը պարզապես երջանկություն է ինձ համար, ավելին, քան անձնական ձեռքբերումներս…»,- հայտնեց երգչուհին: Նշենք, որ երգչուհին որոշ ուսանողների հաճախ է ընդգրկում իր մենահամերգներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել