Image result for հանքարդյունաբերությանԵրեկ Կոլումբիայում հրավիրված Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը, որի արդյունքում մեր երկրին շնորհվել է ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ:

Ինչպես նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱՃԹՆ-ի շնորհիվ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն կապահովվի եւ կբարձրանա հանրության առջև հաշվետվողականությունը:

Հարությունյանի խոսքով՝ այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար միջավայրի բարելավման համար: Ավելին՝ բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը կարող է նպաստավոր լինել երկրի քաղաքացիների համար:

Նշենք, որ ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար, իսկ բազմաշահագրգիռ կողմերի կայուն ներգրավումը կամրապնդի փոխվստահությունը եւ համագործակցությունը բոլոր ներգրավված կողմերի միջեւ:

Ի դեպ, Հայաստանը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել