Картинки по запросу վահագն սարոյանԱդրբեջանում բնիկ ժողովուրդների նկատմամբ անվստահությունը փոխակերպվել է վախի: Սկսել են տեղահանել ու արտաքսել բնիկներին: Որոշ տեղեկություններով թալիշները զանգվածային արտագաղթ են սկսել դեպի Իրան, քանի որ Ադրբեջանում անտանելի պայմաններ են ստեղծվել իրենց համար, քանզի իրենք թալիշ են:

Այժմ արդեն լեզգիներն են հուսահատվել ու արդարության պահանջով զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացնում: Մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունները խլել են լեզգիներին պատկանող արոտավայրերը այն պատճառաբանությամբ, թե այդտեղ բամբակ է աճեցվելու, սակայն դրա դիմաց ոչ մի փոխհատուցում չի տրվել նրանց: Լեզգիները բողոքի ակցիա են արել Գաբալայում, այնուհետև իրենց ձայնը լսելի ու խոսքն ազդեցիկ դարձնելու համար բողոքի ակցիան շարունակել են Բաքվում, որտեղ վերջիններիս ուղղակի ծաղրել ու վռնդել են՝ ասելով՝ «ուր ուզում եք, կորեք, հեռացեք», այդտեղ բամբակ է աճեցվելու: Գաբալայի լեզգիներն էլ զգուշացրել են, որ այդ լարվածությունը կարող է այլ բնույթ ստանալ ավելի լայն մասշտաբներով:

Մեծ անհամբերությամբ սպասում ենք, թե ինչ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենալու ազգային փոքրամասնություն vs Ադրբեջանի իշխանություն հասունացող լարվածության արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել