Այն որ հայ հայտնիները սիրում են օգտագործել տարատեսակ աքսեսուրաներ՝ դա ակնհայտ է։ Նրանք ոչ միայն բեմում, այլև՝ առօրյայում կրում են հագուստը լրացնող բրոշներ, ծաղիկներ, գլխարկներ, ակնոցներ, այլ կերպ ասած՝ հետաքրքիր ոճ և ճոխություն են հաղորդում իրենց: Ակնհայտ է, որ հայտնիներից ոմանք սիրում են մեծ ու վառ գույնի զարդեր, ոմանք՝ հակառակը։ Slaq.am–ը ներկայացնում է աքսեսուարներ կրող հայ հայտնիների.

Սիրուշո - Մշտապես այս ոճային երգչուհին աչքի է ընկնում իր հագուստների հետ գեղեցիկ ու ոճային աքսեսուարներ համադրելու ունակությամբ: Գլխարկներ, ակնոցներ, ժամացույցներ. այս աքսեսուրաները, կարծես, երգչուհու առօրյայի անբաժանելի մասը լինեն:

Նազենի Հովհաննիսյան - Դերասանուհի, ով մշտապես գտնվում է մարդկանց ուշադրության կենտրոնում ոչ միայն իր գեղեցկության, այլ նաև հագուստների և աքսեսուարների ճիշտ ընտրությամբ:

Աստղիկ Սաֆարյան -Երգչուհի, ով հայկական շոու-բիզնեսում առանձնանում է իր յուրահատուկ ոճով: Գլխարկներ, ակնոցներ, յուրահատուկ շղթաներ ու ականջօղեր. դրանք այն աքսեսուարներն են, որոնք մշտապես առկա են երգչուհու լուսանկարներում: Շատերը կհավանեն Աստղիկ Սաֆարյանի յուրահատուկ ոճը:

Ջուս - երգչուհի, ով մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում է` շնորհիվ իր տարբերվող ոճի: Ջուսն այն երգչուհիներից է, ով առանց կաշկանդվելու ներկայացնում է իր սեփական, գուցե մի քիչ խենթ ոճը, հագուստների հետ համադրելով համապատասխան աքսեսուարներ:

Լիլիթ Հովհաննիսյան - երգչուհի, ով, կարող ենք ասել, ոճ է թելադրում շատ ու շատ աղջիկների: Ակնոցները և ժամացույցները, երևի թե, Լիլիթ Հովհաննիսյանի անբաժան աքսեսուարներն են:

Զարուհի Բաբայան - երգչուհի, ում կրած աքսեսուարները աչքի է ընկնում նրանով, որ դրանք բավականին զուսպ են ու նուրբ ընտրված:

Արմինկայի աքսեսուարների մեջ աչքի են ընկնում տարբեր ոճի ու ձևի գլխարկներ, ակնոցներ, գլխաշորեր:

Երբ Սոֆի Մխեյանը դեռ նորեկ էր հայկական շոու-բիզնեսում, նա աչքի էր ընկնում իր սպորտային ոճով, այժմ երգչուհին, կարծես նախընտրում է ավելի կանացի կերպարներ: Նրա աքսեսուարներում գերիշխում են թևնոցները, գեղեցիկ վզնոցներ և այլն:

Եվ վերջում`

Խորհուրդներ ոճաբանից.
• Երբեք մի ընտրեք այնպիսի աքսեսուարներ, որոնք հասարակ են դարձնում ձեր զգեստը, էժանագին են կամ սեզոնային:
• Այն կանայք և աղջիկները, ովքեր ունեն մարմնի մեծ չափեր, պետք է օգտագործեն առավել նուրբ և ոչ մեծ զարդեր՝ առանց զգալի ճոխությունների: Մեծ և չափից շատ ճոխ զարդերը տգեղություն և կոպտություն կհաղորդեն ձեր կերպարին:
• Աքսեսուարներն ընտրելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ո՞ւր եք գնում:
• Աքսեսուար ընտրելիս հաշվի առեք ձեր հասակն ու տարիքը:

Նյութը՝ Slaq.am-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել