Խորհրդարանական այս ընտրությունները Հայաստանում առաջիկա հինգ տարիներին իշխանություն ձևավորելու միակ միջոցն են, մինչդեռ շատ քաղաքացիների համար այն քվեարկության օրը «գումար թռցնելու» առիթ է՝ առանց գիտակցելու, որ այդ քայլով վտանգում են պետության ապագան։ Ավելին՝ այսօր շատերը նույնիսկ տեսախցիկների առաջ են խոստովանում՝ պատրաստ են քվեարկել այն թեկնածուի օգտին, որն իրենց ավելի շատ ընտրակաշառք կտա։ Այլ կերպ ասած՝ քաղաքացիների զգալի հատված բացահայտ աճուրդի Է հանել իր, իր զավակների և երկրի ապագան՝ թքած ունենալով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը։
 
Այս ամենը, համաձայնեք, աննորմալ Է, միաժամանակ նաև ողբերգական։ Ի վերջո, եթե Հայաստանում ունենայինք նորմալ իշխանություն, ապա քաղաքացին իր խնդիրների լուծման համար կդիմեր հենց պետական մարմիններին, այլ ոչ թե անհատների։ Եթե Հայաստանում ունենայինք նորմալ իշխանություն, ապա քաղաքական կամք կցուցաբերեր և կարգելեր ընտրակաշառք բաժանելը և կստիպեր քաղաքացուն գիտակցված ընտրություն կատարել։ Բայց քանի դեռ Հայաստանում նորմալ իշխանություն չունենք, ընտրակաշառք բաժանելու և վերցնելու երևույթը գնալով համատարած բնույթ Է կրում, և պատահական չէ, որ Հայաստանի յուրաքանչյուր հաջորդ խորհրդարան որակապես զիջում Է նախորդին։ Զիջում է, որովհետև նախորդին որակապես զիջում է նաև ինքը՝ ընտրողը»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել