Բաղադրիչներ
- լավաշ - 1 հատ
- մայոնեզ - 100 գր
- կաղամբ - 200 գր
- գազար - 0,5 հատ
- քացախ - 1 թ/գդ (9%)
- սխտոր - 4 պճեղ
- հավի կրծքամիս - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- զիրա - ըստ ճաշակի
- ձիթայուղ - 1 ճ/գդ
- վարունգ մարինացված - 2 հատ
- շաքարավազ - 1 պտղունց
Պատրաստման եղանակ
- Հավի կրծքամիսը մանր կտրատում ենք, ձիթայուղ լցնում, աղ, պղպեղ ու զիրա ցանում և լավ խառնում ենք: Թողնում ենք 15 րոպե մարինացվի, այնուհետև մարմանդ կրակին տապակում ենք:
- Սոխը կտրատում ենք, վրան քացախ, ջուր, աղ և շաքարավազ լցնում և 10 րոպե թողնում, որ մարինացվի:
Կաղամբն ու գազարն անցկացնում ենք քերիչով, իսկ վարունգը բարակ կտրատում ենք: - Լավաշը կտրում ենք, մեջտեղը դնում հավի կրծքամիսն ու մարինացված սոխը, վրան լցնում մայնեզը, վարունգը, գազարն ու կաղամբը:
- Փաթաթում և տապակում ենք:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Համեղ լավաշ , որն անմիջապես կհագեցնի Ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել