Դանիայի ափերի մոտ հայտնաբերելով սատկած և ափ նետված կետի մարմին՝ գիտնականները ենթադրել են, որ նա պարզապես մոլորվել է և Հյուսիսային Ատլանտիկայի ջրերի փոխարեն հայտնվել է ծանծաղուտում:

Բայց երբ նրանք բացել են կետի փորը, տեսել են սարսափելի ճշմարտությունը:

Կենդանու ամբողջ որովայնը լիքն է եղել աղբի տոպրակներով և պլաստիկով: Հենց դա էլ եղել է կենդանու սատկելու պատճառը:

Գիտնականները բոլորովին չեն զարմացել. համաշխարհային օվկիանոսում հայտնվող պլաստիկն ամեն օր շատ ծովային կենդանիների է սպանում, այդ թվում՝ կետերի, դելֆինների, կրիաների:

   

Ընկնելով կերակրափողի մեջ՝ պլաստիկը խցանում և արգելափակում է ստամոքսի աշխատանքը, ինչի հետևանքով կենդանին դանդաղ և տանջալից կերպով սատկում է սովից ու թունավոր նյութերից:

Լոս-Անջելեսում, Կառոլինայի համալսարանի տվյալներով, տարեկան համաշխարհային օվկիանոսն է ընկնում մոտ 20 մլն տոննա պլաստիկ:

Դրա տեսակների մեծ մասը քայքայվում է մի քանի հարյուր տարում: Բայց նույնիսկ բիոպլաստիկն է թունավոր կենդանիների համար և կարող է մահվան հանգեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել