Ամերիկյան բժիշկ-սեքսոլոգների հետազոտությունը ցույց է տվել, որ անհավատարմության, ակլոհոլիզմի եւ խաղամոլության հակման համար պատասխանու է միեւնույն գենը:

Ըստ Утро.ру-ի՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնությանը դավաճանության են դրդում չգնահատվածության, զգացմունքային դատարկության զգացողությունները: Ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ ակնթարթային սիրավեպերի եւ արկածների ցանկությունը: Տղամարդիկ դավաճանության համար առավել շատ շարժառիթներ ունեն:

Զույգընկերներից մեկի անհավատարմության ակնհայտ նշաններից են զգացմունքային օտարացումը, նոր հետաքրքրությունների, սովորությունների, ճաշակների ի հայտ գալը, սեփական արտաքինի նկատմամբ հանկարծակի ուշադիր վերաբերմունքը, ինչպես նաեւ զուգընկերոջ կողմից հեռախոսը վերցնելու կամ փոստը ստուգելու փորձի արդյունքում առաջացած դյուրագրգռությունն ու անհանգստությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել