Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, «Բարգավաճ» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ մեծ բարերար, հայտնի գործարար Ռոզա Ծառուկյանը, շտապ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Ծառուկյանի մոտ նկատվել է սրտի հետ կապված որոշ խնդիրներ և մեր տեղեկություններով՝ նա, ճիշտ է,գտնվում է բժիշկների հսկողության տակ, սակայն ինքնազգացողությունը տեղն է:
SHAMSHYAN.com-ը Ռ. Ծառուկյանին ցանկանում է շուտափույթ ապաքինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել