Картинки по запросу օրօ«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ծրագիրն էլ կարդացի: Եթե այս ծրագիրը գրած լիներ իրավաբանական կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողը ոչ մասնագիտական հանձնաժողովին ներկայացնելու համար, 10+ կարելի էր նշանակել, բայց, ցավոք, այս 11 կետից բաղկացած ծրագիրը գրել է այն քաղաքական ուժը, որի կազմում Արտաքին գործերի նախկին երկու և Պաշտպանության նախկին մեկ նախարար կա:

ԱԳ նախկին նախարարներ ունեցող ուժը չի անդրադառնում Արցախի հարցին: Պարոնայք, եթե Դուք քննադատում եք այս իշխանություններին Արցախի հակամարտության կարգավորման հարցում ոչ ճիշտ դիրքորոշման հարցում, ապա ծրագրի մեջ արտացոլեք այն, ասեք՝ ի՞նչ եք անելու, ձեր պատկերացրած լուծումը ո՞րն է:

ՕՐՕ-ն ցանկանում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների, ենթասպայական և սպայական կազմի աշխատավարձները: Բացի այդ՝ նրանց ծրագրով առաջնագծում 18 տարեկանները չպետք է ծառայեն: Սեյրան Օհանյանը երկար տարիներ եղել է Պաշտպանության նախարար, մասնակցել է կառավարության նիստերին, ինչո՞ւ չի բարձրացրել այս հարցերը, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկել այս նպատակներն իրականություն դարձնելու ուղղությամբ, ընդ որում՝ նախարար լինելու ժամանակ, այս քայլերն իրականություն դարձնելու համար ավելի շատ լծակ է ունեցել, քան հիմա: ԱԺ-ում էլ ունենալու են մաքսիմում 7 պատգամավոր, ի՞նչ են անելու 7 պատգամավորով:

Գյուղերի զարգացման խնդիրը դարձնում են համազգային նշանակության խնդիր: Իսկ ինչպե՞ս են լուծելու այդ խնդիրը: Հարցը բաց է մնում: Մեկ տողով ես էլ կարող եմ ասել, որ Հայաստանի տարածքների մեծացումը դարձնելու եմ Համատիեզերական նշանակության խնդիր: Հետո՞...

Կրկին բաց են մնում բազմաթիվ հարցեր: Ամենակարևորը՝ ինչպե՞ս են բյուջեն ավելացնելու, որ աշխատավարձ ու թոշակ բարձրացնեն և հարկեր կրճատեն: Նման ծրագիր կարելի է գրել 30 րոպեում, Արցախի հարցն էլ ներառած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել