Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Վերջերս հեռուստատեսություն հարցազրույցի պետք է գար ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը, բայց նրանից կես ժամ առաջ եկավ այդ զորեղի թիկնապահը և հետաքրքրվեց, թե որտեղ է մտնելու և որտեղից Է դուրս գալու իր «պաշտպանյալը»։ Որքան գիտեմ՝ կուսակցությունների ղեկավարներին օրենքով թիկնապահներ չեն հասնում, բայց եթե նույնիսկ հասնում են, ինձ թվում Է, որ թիկնապահներ ունենալը իրական կյանքից և ժողովրդից կտրված լինելու նշան Է։ Թիկնապահով ման եկողի շուրթերից ՝ «ո՜վ տառապյալ ժողովուրդ, վա՜յ, արտագաղթ, վա՜յ, աղքատություն, վա՜խ, անդունդի եզրին ենք» արտահայտությունները անկեղծ չեն հնչում։ Ճիշտ այնպես, ինչպես այդ բառերը համոզիչ չեն արտաբերվում 10 հազար դոլարանոց մուշտակ հագած տիկնանց շուրթերից։
 
Բայց «ժողովուրդը խեղճ է», մասնավորապես, այն պատճառով, որ նրանք են ամբարտավան, անպատիժ, անվերահսկելի, որ գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը, անկախ նրանից՝ այն կոչվում է իշխանություն, թե ընդդիմություն, դավանում է միևնույն արժեքները՝ զոռբայություն,  տգիտություն,  փողի աստվածացում։
 
Իհարկե, հեռուստատեսությամբ և ամբիոններից այլ բաներ են ասվում։ Խնդիրն այն է, թե ով է դրանց հավատում»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել