«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի օգտին կալանավայրերից հնարավորինս շատ ձայն ապահովել։ Նրանց շահագրգռվածության պատճառներից մեկն Էլ այն Է, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին Եռյակում ընդգրկված է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, և բանտապետերը, ըստ հրահանգի, աշխատելու են իրենց շեֆի համար։
 
Լուրեր կան, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանն այս հարցով նույնիսկ «զոն նայողների» օգնությանն Է դիմել այն բանից հետո, երբ պարզվել Է, որ բանտարկյալների մեծ մասն ամենևին Էլ մտադիր չէ ձայն տալ իշխանություններին։ Բայց Նավասարդյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Ես բան ու գործ չունեմ, ընտրություններո՞վ պիտի զբաղվեմ։ Պիտի կալանավորո՞վ ընտրություններ անենք, հա՞։ Ամեն մարդ իրա գործն է անում։ Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես ուսադիր կրող մարդ եմ»։ Հարցին՝ ՀՀԿ Եռյակում արդարադատության նախարարն է, հետևաբար՝ իրենք շահագրգռված են, որ ՀՀԿ-ն շատ ձայն ստանա, Նավասարդյանն ասել է. «Ի՞նչ անեք։ Ինքը իրա գործն ա անում, ես՝ իմ, տաքսու վարորդն էլ՝ իրա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել