Image result for черный рынок антиквариата игилՍիրիայում ԻՊ-ի զինյալների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի թանգարանային նմուշները վաճառվում են Թուրքիայում: Այստեղ անգամ վաճառվում են Աստվածաշնչեր, որոնք եկեղեցիների գրավումից հետո անեցլ էին ԻՊ-ի զինյալների տիրապետության տակ: Թուրքիայի Բուրսա քաղաքում աղմուկ հանած Աստվածաշնչի տապալված վաճառքով վերջապես Թուրքիան պաշտոնապես անդրադարձավ իր սև շուկայում թանգարանային նմուշների վաճառքին, որի գոյությունը մինչ այդ մերժում էր: Այդ տապալված վաճառքից հայտնի դարձավ, որ Սիրիայից Թուրքիա վաճառքի համար բերվում են թանգարանային նմուշներ, որոնց վաճառքով զբաղվում են Թուրքիայի պաշտոնատար անձինք, բարձրաստիճան ոստիկանության աշխատակիցներ և այլն: Թուրքիան շտապեց պաշտոնապես հանդես գալ հայտարարությամբ, որով հայտարարում է, որ այդ թանգարանային նյութերը թուրքական շուկա են մտել մաքսանենգ ճանապարհով: ԻՊ-ի զինյալների ավարի վաճառքով զբաղվող Թուրքիան դեռ փորձում է ձևանալ, որ պայքարում է ԻՊ-ի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել