Картинки по запросу march 820-րդ դարից ի վեր մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր: 1908 թվականի մարտի 8-ին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում կայացել է ցույց՝ կանանց իրավահավասարության համար։ 1910 թվականին Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինը առաջարկել է մարտի 8-ը ընդունել կանանց միջազգային տոն:

Առաջին անգամ կանանց միջազգային տոնը նշել են 1911 թ.-ին Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում և Շվեցիարիայում:
Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, մարտի 8-ը կարելի է դասել ամենասպասված տոների շարքին: Տարբեր են միայն տոնելու սովորույթները: Չինաստանում, օրինակ, այս օրը տղամարդիկ իրենց սերն ու նվիրվածությունն ապացուցելու համար մեկ օրով դառնում են խոհարար իրենց ընտանիքներում: Չնայած այս օրը շատ երկրներում համարվում է ոչ աշխատանքային օր, այնուամենայնիվ, Իտալիայում մարտի 8-ը աշխատանքային է, իսկ կանայք սովորաբար տոնում են իրենց օրը առանց ամուսինների:

Ռուսաստանում, օրինակ, համաձայն ուսումնասիրությունների՝ ավելի շատ կանայք են նվերներ գնում, քան տղամարդիկ: Այսպես, օրինակ, Data Insight խորհրդատվական ընկերությունը PayPal-ի պատվերով իրականացրել էր առցանց հարցում ամբողջ Ռուսաստանի տարածքով և պարզել, որ Կանանց միջազգային օրվա նախաշեմին կանանց 64%-ն է իրականացնում առցանց գնումներ, իսկ տղամարդկանց՝ 53%-ը:

Այնուամենայնիվ, խոսակցություններ կան, որ կանանց օր նշվել է դեռևս Հին Հռոմում: Եվ հետաքրքիրն այն է, որ տոնելու սովորույթները գրեթե նույնն են եղել, ինչ այսօր. կանայք իրենց ամուսիններից ստացել են նվերներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել