Похожее изображениеԶարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ նոր կուսակցություն է ստեղծելու, որի մասին մարտի 15-ին հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Այսպիսով՝ վերջանականան պարզ դարձավ նաև «Ժառանգության» ոդիսականը։ Երևի ընտրությունների հետո ՐԱֆֆի Հովհաննիսյանը կուսակցությունը կհանձնի Արմեն Մարտիրոսյանին ու կհեռանա քաղաքականությունից։ Մարտիրոսյանը Փոստանջյանի հետ հակամարտությունում հաղթող դուրս եկավ, Մարտիրոսյանը, ով և կստանձնի կուսակցության ղեկավարի պարտականությունները։

Ինչ մնում է Զարուհի Փոստանջյանին, ապա սպասվում էր, որ սույն տիկինը չի հանձնվելու ու ինչ-որ ձևաչափ կգտնի հետագա պայքարի համար։ Փոստանջյանը երևի թե կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին, սակայն դա ապագայի հարց է։ Գլխավորը ֆիքսենք, որ այսքանով «Ժառանգություն» կուսակցության էպոպեյան ավարտվեց։ Կուսակցությունն, իհարկե, դեռ կա, սակայն եթե հաշվի ենք առնում, թե այս ընթացքում ովքեր լքեցին կուսակցությունն, ու ինչ դիրքերում էր նա, ասենք, տասը տարի առաջ, ապա պարզ է դառնում, որ այժմյան Ժառանգությունը ոչ մի կապ չունի տասը տարի առաջվա Ժառանգության հետ։ Իհարկե, մեծ բան կախված է նաև հենց առաջնորդից, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը այդպես էլ չկարողացավ վճռական պահերին քաղաքական խոսք ասել ու առաջնորդել կուսակցությունը։ Մինչդեռ անկախ նրանից՝ ընդունում ենք մենք այս ուժի անհատներին, թե ոչ, նրանք իսկապես ուժեղ անհատականություններ էին։ Այնպես որ, ոչինչ չի մնում ասելու, քան այն, որ հերթական «գյոզալ կուսակցությունից» բան չմնաց։ Հրաշք, ինչպես ասում են, չեղավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել