130303Araratnews.am-ը գրում է.

Wikileaks կայքը հազարավոր փաստաթղթեր է հրապարակել, որոնց միջոցով բացահայտում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կողմից կիրառվող հաքերային հնարքները. հաղորդում է BBC-ն:

Փաստաթղթերում նշվում է, մասնավորապես, համակարգիչների և սմարթֆոնների վարակների, ինչպես նաև ծրագրային ապահովման մասին, որը «խելացի» հեռուստացույցները վերածում է գաղտնալսող սարքերի:

Ըստ աղբյուրի՝ ԿՀՎ-ն տիրապետում է այնպիսի վարակների, որոնք վնասում են Windows, Android, iOS, OSX և Linux համակարգերով աշխատող համակարգիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել